Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Չեմ գտել աշխարհում գեթ 1 երկիր, որն իր գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես ՀՀ-ն. Մաթևոսյանը՝ COP17-ի բյուջեի մասին

Չեմ գտել աշխարհում գեթ 1 երկիր, որն իր գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես ՀՀ-ն. Մաթևոսյանը՝ COP17-ի բյուջեի մասին

Ուզում եմ տեղեկացնել, որ մենք բավականին խոր ուսումնասիրել ենք շատ տարբեր երկրների կազմակերպչական փորձը, ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ գտել աշխարհում գեթ 1 երկիր, որ իր գնումների ընթացակարգը կազմակերպում է այնպես թափանցիկ, ինչպես ՀՀ-ն: Այս թափանցիկության պատճառով էլ մենք շատ կառույցներից, գործընկերներից դժգոհություններ ենք ստանում, որ տվյալ համակարգն ավելի դանդաղեցնում է գնումների ընթացքը: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով COP17-ի բյուջեի հնարավոր չարաշահումների մասին հարցին, որը բարձրաձայնվել էր Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների կողմից:

«Բայցևայնպես, մենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում փորձել ենք անել ամեն ինչ, որ տվյալ տարածքը և առհասարակ Երևան քաղաքը պատճաշ կերպով մեր միջազգային հյուրերին, երկրների ղեկավարներին, տասնյակ հազարավոր մարդկանց դիմավորելու հնարավորություն ունենա»,- ասաց նա:

Թեմային արձագանքեց նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հայտարարելով. «Բազմաթիվ COP-երի եմ եղել և ասեմ, որ շատ ավելի թանկարժեք բաներ եմ ստացել, քան այս նշանն է (ցույց է տալիս COP-ի կրծքանշանը-խմբ.)»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում