Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և լեհական ուղեղային կենտրոնների միջև համագործակցության խորացման հեռանկարները

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ Մալգոժատա Բոնիկովսկայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Երևանյան երկխոսության» և լեհական ուղեղային կենտրոնների միջև համագործակցության խորացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել համատեղ միջոցառումների, պանելային քննարկումների և կլոր սեղանների կազմակերպման հնարավորություններին՝ արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի հարցերի շուրջ փորձագիտական երկխոսությունն ու մտքերի փոխանակումը խթանելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում