Մեծ Բրիտանիան ռազմական և ֆինանսական լրացուցիչ աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս ձեռք բերված դիզելային գործարքին, նշել, որ ցանկանում է զգուշություն ցուցաբերել այդ հարցում և չանել որևէ հայտարարություն: Էնդի Բերնհեմի խոսքով՝ մտադիր է աշխատել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Վոլոդիմիր Զելենսկին այժմ պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում և Մեծ Բրիտանիայից դատարկաձեռն չի հեռանա։

Վարչապետը հավատացրել է, որ մոտ ապագայում ռազմական և ֆինանսական լրացուցիչ աջակցություն կտրամադրեն Կիևին։Միևնույն ժամանակ, Իտալիայի վարչապետը դեմ է արտահայտվել Վաշինգտոնի և Մոսկվայի պայմանավորվածություններին: Ջորջիա Մելոնիի համոզմամբ՝ այս որոշման արդյունքը կասկածելի է, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են՝ այդպիսով օրինականացվում են Մոսկվայի գործողությունները:

«Այդ որոշումը հակասում է արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ջանքերին՝ բանակցությունների սեղանի շուրջ բերել Պուտինին», - հավելել է Մելոնին: Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը այլընտրանք չէ խաղաղությանը։

Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում