ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը և տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։










