ՎՎարդուհի Հարությունյան

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին, որոնցից մեկը խորտակվել է:

Վարչապետ Ռումեն Ռադևի տվյալներով՝ «Չելսի 3» առևտրային նավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո և գրանցված էր Օդեսայի նավահանգստում, այս գիշեր հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքի կողմից Բուլղարիայի ափամերձ Բիալա քաղաքից մոտ 15 ծովային մղոն հեռու: Անձնակազմի 15 անդամ, այդ թվում՝ Ուկրաինայի յոթ և Ադրբեջանի ութ քաղաքացի, տարհանվել են Վառնա: «Չելսի 3»-ը թուրքական «Գիրեսուն» նավահանգստից ուղևորվում էր ռումինական «Ջուրջուլեշտ» նավահանգիստ։

Հարձակման է ենթարկվել նաև Azov Concord բեռնանավը։ Խորտակված նավից փրկվել է անձնակազմի մեկ անդամ, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

«Հերթական հարձակումը անմիջապես Բուլղարիայի տարածքային ջրերի մոտ. դա միանգամայն անընդունելի է»,- հայտարարել է Ռադևը: Նրա խոսքով՝ դեռևս հստակ ապացույցներ չկան, թե ով է իրականացրել հարձակումը, սակայն, նրա պնդմամբ, դրա արդյունքը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը:

Ռադևը մտադրություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել միջադեպը և կանչել Ռուսաստանի դեսպանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում