«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-16:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 3, 4 , 6 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:









