Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել իրավապաշտպան և իրավաբան Հարավաֆրիկյան Հանրապետությունից, 2008-2014 թվականներին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավանեթհեմ (Նավի) Փիլեյը: Այս որոշման մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն։ Փիլեյը մրցանակի է արժանացել «խաղաղության և միջազգային իրավունքի առաջմղման ջանքերի» համար՝ հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Յորգեն Վատնե Ֆրյուդնեսը:

Նշվում է, որ նա անմնացորդ նվիրում է ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության գործին՝ սկսած Նելսոն Մանդելայի և ապարտեիդի դեմ մյուս մարտիկների պաշտպանությունից մինչև ժամանակակից միջազգային կարևորագույն դատավարություններում դատավորի պաշտոնում իր աշխատանքը:

Նավի Փիլեյը պահանջել է պետությունների և նրանց առաջնորդների պատասխանատվությունը, ինչպես նաև հույս է պարգևել բռնության և հակամարտությունների զոհերին: Զբաղեցրած բոլոր պաշտոններում նա մշտապես ընդգծել է ինչպես անհատների, այնպես էլ պետությունների պարտավորությունը՝ պահպանելու իրավունքի գերակայության սկզբունքները», - հայտարարել է Օսլոյի կոմիտեն:

Տարիների ընթացքում նա ծառայել է որպես Հարավային Աֆրիկայի Բարձրագույն դատարանի, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի և Միջազգային քրեական դատարանի դատավոր, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար։ Մինչև վերջերս Փիլեյը ղեկավարել է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը, որը հետաքննում էր իրավիճակն օկուպացված պաղեստինյան տարածքում:

Ներկայում Նավի Փիլեյը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորն է և քննում է Մյանմարի իշխանությունների դեմ գործը, որոնք մեղադրվում են ցեղասպանության համար:

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակը բաղկացած էր 287 անձից, նրանց անունները գաղտնի էին պահվում: ԶԼՄ-ների տվյալներով ՝ նրանց թվում է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝ չնայած Իրանի դեմ փետրվարի վերջին սկսված պատերազմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում