Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան

Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Եմենի տարածքում լեգիտիմ ճանաչված կառավարական ուժերը շարունակում են իրենց պայքարը: Սաուդյան Արաբիան աջակցում է նրանց, բայց, մյուս կողմից, Մենք նաև անում ենք հնարավորը, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։ Սաուդյան Արաբիան կառուցողական աջակցություն է ցուցաբերում այս հարցում»,- ասել էր Ֆիդանը։

Նա հավելել է, որ Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը նշանակում է, որ դրա մասնակից երկրի վրա հարձակման դեպքում մյուս մասնակիցները կանգնում են նրա կողքին` պաշտպանելու նրան։

«Դա հարձակման մասին համաձայնագիր չէ։ Թուրքիան չի պատրաստվում իր զորքերն ուղարկել այլ երկրի տարածք և այնտեղ հարձակում սկսել։ Դա պաշտպանական համաձայնագիր է»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում