ԼԼուսինե Մուրադյան

Մեր մարտավարությունը դա չէ. Փաշինյանը՝ խաղաղությանը վնասող հայտարարությունների մասին

Մեր մարտավարությունը դա չէ. Փաշինյանը՝ խաղաղությանը վնասող հայտարարությունների մասին

Մենք ասում ենք՝ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանն էլ է ասում՝ խաղաղությունը հաստատված է, բայց երկու կողմերից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները կարող են վնասել խաղաղությանը:

«Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են, Հայաստանից էլ են հնչում հայտարարություններ, որ խաղաղության կոնտեքստում նեգատիվ են:

Տարբերությունն այն է, որ Հայաստանում նման հայտարարություններ հիմնականում անում է ընդդիմությունը, Ադրբեջանում այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից են արվում նման հայտարարություններ:

Հետևաբար, Հայաստանի իշխանություննե՞րն էլ պիտի նման հայտարարություններ անեն: Եթե ինչ-որ երկրի իշխանություն խաղաղությանը վնասող հայտարարություն է անում, Հայաստանի իշխանությո՞ւնն էլ պետք է անի հայտարարություն, հետո՝ ուրիշ, հետո՝ ուրիշ... Մի ամսվա ընթացքում խաղաղությունը կզրոյացնենք: Մեր մարտավարությունը դա չէ»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում