Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Արման Ավչյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են Հունգարիայի Ազգային ժողովի ազգային փոքրամասնությունների խոսնակների պատվիրակության հետ։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ամրապնդումը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն արժևորել է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը, ինչը համագործակցության ընդլայնման ամուր հիմք է։

Հայկ Կոնջորյանը խոսել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի խորացման ու տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության մասին՝ այդ հարցում ընդգծելով բարեկամական խմբերի կարևոր դերակատարությունը։

ԱԺ փոխխոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա։

Հայկ Կոնջորյանը հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ու ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին:

ՀՀ ԱԺ պատգամավորների խոսքով՝ Հայաստանում պետական մակարդակով հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Տեղեկացվել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի վերջիններիս առնչվող օրենսդրական նախաձեռնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում