Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականն ու Չեռնոգորիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին

Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականն ու Չեռնոգորիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին

Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայում մրցեց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի հետ։ Թիմերը գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

«86-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։ Նարեկ Հովհաննիսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ստեֆան Լոնչարը։

Խմբի մյուս խաղում Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լատվիային։ Այս տուրից հետո Չեռնոգորիան 10 միավորով գլխավորում է C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Կիպրոսը երկրորդ տեղում է, իսկ մեր ընտրանին՝ 4 միավորով, երրորդն է։ Վերջին հորիզոնականում Լատվիան է։

Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին։ Նոյեմբերի 12-ին կընդունենք Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին կհյուրընկալվենք Լատվիային»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում