Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում միգրացիոն իրավիճակը, միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերջին փոփոխությունները։ Նա ներկայացրել է նաև միգրացիոն հոսքերի վերահսկման ուղղությամբ Հայաստանի փորձը՝ մասնավորապես անդրադառնալով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կենսաչափական և տեսահսկման համակարգերի կիրառմանը, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։

Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր և փորձի փոխանակման հնարավորություններ։ Ստորագրվել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի համապատասխան որոշումներ։

Խորհրդի նիստը հայկական կողմի համար կարևոր հարթակ էր միգրացիայի ոլորտում Հայաստանի փորձը ներկայացնելու, գործընկեր պետությունների փորձին ծանոթանալու, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերների և դրանց լուծման արդյունավետ գործիքների շուրջ քննարկումներ անցկացնելու առումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում