Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը սեպտեմբերի 26-30-ը հայաստանյան ներկայացուցչական պատվիրակության կազմով Աբու Դաբիում մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ համագումարին։ Այդ մասին հայտնում են կոմիտեից:

Այցի շրջանակում Արթուր Նահապետյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։

Համագումարի օրակարգում ընդգրկված են եղել հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման, քրեական արդարադատության համակարգերի բարելավման, իրավունքի գերակայության խթանման և միջազգային փոխգործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում