Քննարկվել են Հայաստան-Դանիա առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Դանիա առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Դանիայի գործարարների ասոցիացիայի («DANEX») անդամներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա առևտրատնտեսական համագործակցության խորացման և այս համատեքստում «DANEX»-ի հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում ընդգծելով ԵՄ-ի կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ նախորդ շաբաթ ընդունված կարգավորման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ասոցիացիայի անդամներին ներկայացվել են տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում