Գևորգ Պապոյանը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

Գևորգ Պապոյանը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման մեկնարկին Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Անուշիկ Ավետյանին։

Քննարկվել են միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային գրավչության և ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումներն ու ներգնա զբոսաշրջության ներուժի լիարժեք իրացման վերաբերյալ հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնություններին և ֆեդերացիայի հետ համագործակցության խորացման հնարավորություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում