Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը երկու երկրների համատեղ օրակարգի հաջորդ կարևոր քայլն է։ Նա ընդգծել է, որ խաղաղության ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը պետք է դառնան երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունը։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում