Հայաստանի Հանրապետությունում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան

Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռևս չլուծված հարցերին։
«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- ասել է վարչապետը։
Դիտումներ31









