Առաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետ

Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում նախատեսվում է վերականգնել Հայաստանի՝ Մեղրիի և Երասխի նախկին երկաթուղային հատվածները։ Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը նոր երկաթուղային կապեր կստեղծի Հայաստանի, Ադրբեջանի, Նախիջևանի, ինչպես նաև տարածաշրջանի և ավելի լայն միջազգային շուկաների միջև։
«Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի եւ Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած եւ հետագայում ավերված երկաթուղային հատվածները, և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն»։
Վարչապետի խոսքով՝ TRIPP-ի և Հայաստան–Թուրքիա երկաթուղային կապի բացման համադրումը կարող է նոր հաղորդակցություն ստեղծել Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումը կարող է ներառել խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և ճանապարհներ՝ Հարավային Կովկասը «Խաղաղության խաչմերուկ» դարձնելու նպատակով։
Դիտումներ33









