Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Չինաստանի նախագահին
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին: «Նախագահ Սին և ես հսկայական առաջընթաց ենք գրանցել մեր երկրների առջև ծառացած խնդիրների լուծման գործում», - հայտարարել է Թրամփը՝ նշելով ավելի հավասարակշռված առևտրային հարաբերությունների հաստատման ուղղությամբ երկու երկրների թիմերի աշխատանքի մասին: Նա հավելել է, որ իր չինացի գործընկերոջ հետ կքննարկի, այդ թվում, անվտանգության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ կապված հարցեր։
Սի Ծինփինն էլ նշել է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարող են ընդհանուր եզրեր գտնել՝ մի կողմ դնելով տարաձայնությունները և ամրապնդելով փոխադարձ վստահությունը։ Նա շեշտել է՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրներ են և ունեն հնարավորություն և պատասխանատվություն՝ զարգացնելու այդ տեխնոլոգիան հանուն բարօրության: «Մենք պետք է գոյակցենք խաղաղությամբ:
Չինաստանը և ԱՄՆ-ն, որպես երկու հզոր երկրներ, կշահեն համագործակցությունից, և երկուսն էլ կտուժեն առճակատումից», - հավելել է Սի Ծինփինը:
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։
Դիտումներ38













