Կոշտան Իրանին կոչ է արել դադարեցնել հարևան երկրների ուղղությամբ հարձակումները

Կոշտան Իրանին կոչ է արել դադարեցնել հարևան երկրների ուղղությամբ հարձակումները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ: Անտոնիու Կոշտան Իրանին կոչ է արել դադարեցնել հարևան երկրների ուղղությամբ հարձակումները, վերականգնել Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը և վերսկսել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հանդիպել է Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Իսհակ Դարի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Արաղչին նաև հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Անդրիյ Սիբիհան հայտնել է, որ զրույցը կենտրոնացած է եղել երկու երկրի միջև լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերի վրա։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Եվրոպայում տիրող իրավիճակի, ինչպես նաև խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի շուրջ:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©