Ռուբիոն և Լավրովը հանդիպել են Նյու Յորքում

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հարթակում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները սկսվել են առանց մամուլի համար հայտարարությունների, շարունակվել փակ ձևաչափով և տևել շուրջ 1 ժամ:

Օրակարգում են եղել ռուս-ուկրաինական պատերազմը և ռուս-ամերիկյան հարաբերությունները: Բանակցություններից հետո Մարկո Ռուբիոն ի թիվս այլնի տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել են Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կարող են շփվել:

Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում