Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Սաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով Հորմուզը

Սաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով Հորմուզը

Սաուդյան Արաբիան որոշել է վերսկսել տարածաշրջանի ամենակարևոր Արևելք-Արևմուտք նավթատարներից մեկի գործունեությունը, որը թույլ կտա Ռիադին նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցը շրջանցելով: Խողովակաշարի ածխատանքը դադարեցվել էր սեպտեմբերի սկզբին՝ Իրաքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Սաուդյան Արաբիայի այդ որոշմանն աշխարհի շուկաներն արձագանքեցին նավթի գների անկմամբ: Ըստ տեղեկությունների՝ Ռիադն արդեն սկսել է խողովակաշարի շահագործման առաջին փուլը, և նավթի արտահանումը կարող է վերսկսվել արդեն այս շաբաթվա վերջին։

Մերձավոր Արևելքում պատերազմի և հիմնական երթուղիներով էներգառեսուրսների մատակարարումների խափանման պատճառով տարեսկզբից նավթն աշխարհում թանկացել է ավելի քան 60 տոկոսով։ Արևելք-Արևմուտք նավթամուղը Սաուդյան Արաբիային թույլ էր տալիս նավթի առևտուր իրականացնել՝ շրջանցելով Իրանի կողմից արգելափակված Հորմուզի նեղուցը:

Ըստ Reuters-ի՝ վկայակոչելով վերլուծաբաններին և նավերի շարժին հետևող ընկերություններին, այս խողովակաշարով տեղափոխվում է նավթի համաշխարհային ծավալի 4-5%-ը:

1200 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Պարսից ծոցի շրջանում Սաուդյան Արաբիայի նավթահանքերը կապում է Կարմիր ծովի ափի հետ։ Այն կառուցվել է 1980-ականներին՝ ապահովելու նավթի փոխադրումները Հորմուզի նեղուցը շրջանցելով, որն այդ ժամանակ սպառնալիքի տակ էր Իրան-Իրաք պատերազմի պատճառով։

Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքը շարունակում է խոցելի լինել Իրանի աջակցությամբ գործող Եմենի հութի ապստամբների ռմբակոծությունների պատճառով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում