Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը

Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է  ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը

Սեպտեմբերի 21-24-ը Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը։

«Արդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներում» խորագրով քննարկման շրջանակում Աղինյանը ներկայացրել է էներգետիկ անցման սոցիալական և տնտեսական ազդեցությունները, էներգիայի հասանելիության և մատչելիության ապահովման, ինչպես նաև առավել խոցելի խմբերի շահերի պաշտպանությանն առնչվող թեմաները։

Քննարկման ընթացքում կարևորվել են էներգետիկ ոլորտի վերափոխման գործընթացում կարգավորող մարմինների դերը, կայուն և մատչելի էներգիայի հասանելիության ապահովումը, վերականգնվող էներգետիկայի զարգացումն ու էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված մոտեցումները։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում