7 ամսում հայկական բիզնեսը ԵՄ է արտահանել 591 մլն դոլարի ապրանք. 1-ին տեղում Բուլղարիան է
Այս տարվա սկզբից մինչև հուլիս Հայաստանից Եվրոպական միության երկրներ է արտահանվել 591 մլն դոլարի ապրանք: 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ սա ավելի է 70.7 տոկոսով: Ընդ որում՝ ըստ Էկոնոմիկայի նախարարի, եթե ԵԱՏՄ արտահանվող ապրանքների մեծ մասը հայկական ծագման չէ, ապա ԵՄ-ի դեպքում պատկերը հակառակն է, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալների մեծացումը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ տնտեսության վրա:
Մասնագետները Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալների մեծացումը տպավորիչ են համարում, սակայն կարծում են, որ դեռ աշխատելու ներուժ կա:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:








