Իրանը մեծացնում է իր ռազմական կարողությունները. ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ իրանական կողմը մեծացնում է ռազմական կարողությունները, ինչպես նաև արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել: ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբբիի ձևակերպմամբ՝ նպատակն է ինքնապաշտպանվել և հետ մղել թշնամու ագրեսիան:
Սպիտակ տունն էլ անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներին: ԱՄՆ փոխնախագահը մեղադրել է Իրանին միջազգային նավագնացությունը խոչընդոտելու համար: Ջեյ Դի Վենսի խոսքով՝ դա հանգեցրել է էներգակիրների գնի բարձրացման: Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի զգալի ծավալներ են անցնում:
«Անում ենք հնարավորը՝ գները նվազեցնելու համար»,- հավելել է Վենսը: Պահպանվում է լարվածությունը նաև Իրանի աջակցությունը վայելող հութիների և Սաուդյան Արաբիայի միջև: Այդ ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ օդում վառելիքի լիցքավորման տեսքով պաշտպանական աջակցություն կտրամադրեն Սաուդյան Արաբիային՝ հետ մղելու Եմենից արձակվող հրթիռները և ԱԹՍ-ները: Էնդի Բըրնհեմը նշել է, որ այս որոշումից առաջ Էր Ռիադը ռազմական աջակցություն էր խնդրել: Նախաձեռնությունը ժամանակավոր բնույթ է կրելու:
Reuters գործակալությունն էլ գրում է, որ Սաուդյան Արաբիայում վերսկսում է աշխատանքը խոցված «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը, որն ապահովում էր սաուդական նավթի արտահանումը Հորմուզի նեղուցի շրջափակման պայմաններում։
Մանրամասները՝ տեսաշարում:









