Բարեմաղթանքների առանցքում խաղաղությունն է. վարչապետը ուղերձներ է ստանում ամբողջ աշխարհից
Վաշինգտոնն ակնկալում է առաջ մղել ԹՐԻՓՓ-ը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումներն ու նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության 35-ամյակը: Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը նշել է, որ Պեկինն ու Երևանը ռազմավարական գործընկերներ են: Ռուսաստանի նախագահը մեր ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում է մաղթել: Հայաստանի ազգային տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում աշխարհի բոլոր կողմերից:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։









