Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը

Սեպտեմբերի 18-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ մզկիթներից մեկի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն արդեն անցել է 30-ը: 100-ից ավելի մարդ վիրավորվել է: Փլուզվել է մզկիթի պատերից մեկը: Վնասվել են նաև մերձակա շինություններ։

ԶԼՄ-ների տվյալով՝ մզկիթը գտնվել է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։

Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: Սակայն դեռ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

Նշվում է, որ մզկիթի մոտակայքում փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են վեց կասկածյալի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում