Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր

Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր

Հզոր պայթյուն է որոտացել Պակիստանի հյուսիս-արևմտյան Կոհաթ քաղաքի մզկիթում, որը գտնվում է տեղական ոստիկանական բաժանմունքի տարածքում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ 15 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել է։

Նախնական վարկածի համաձայն՝ շենքին է բախվել ականապատված ավտոմեքենան, հզոր պայթյունից հետո ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել զինյալների և իրավապահների միջև։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հարձակման պատճառներն ու մանրամասներն ճշտվում են։

Բոլոր տուժածները շտապ հոսպիտալացվել են, դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների ծառայություններն ու որոնողա-փրկարարական բրիգադները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում