Հաղորդաշարի լրագրողները գտել է քաղաքում հայտնի կառք-մեքենայի տիրոջն ու պարզել` ձեռքի աշխատա՞նք է այն, թե՞ գործարանային: Որքա՞ն արժե այս մեքենայով մեկժամանոց զբոսանքը: Ովքե՞ր են Հայաստանում 5 000 դոլար վճարում` գնելով բացառիկ ոսկեջրած հեռախոսներ:
Թողարումը նաեւ կպարզի ` ինչո՞ւ է «Ռուբիկոն» հաղորդումը վարելու տարիներին Էրիկ Անթառանյանը դարձել փոքրիկ խաղալիքների կոլեկցիոներ եւ ի՞նչ կապ ունեն Սիրուշոն ու Հրաչուհի Ութմազյանը հաղորդավարի հավաքածուի հետ: Ի՞նչ հավաքածու ունի երաժիշտ Արա Գեւորգյանը: Թողարկում, որը հետաքրքիր է բոլոր նրանց, ովքեր կոլեկցիոներ լինելը մոլուցք, նախասիրություն կամ կյանքի գործ են համարում, ինչպես նաև նրանց, ում հետաքրքիր է՝ որքա՞ն արժե աշխարհում միակ ոսկե հեռախոսը:
Մայիսի 19-ին, ժամը 20:20-ին
Կրկ.` կեսագիշերն անց, ժամը 02:45-ին
մայիսի 20-ին, ժամը 13:20-ին










