ՄՄարիամ Մխիթարյան

Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ

Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրության քարոզարշավին մասնակցելու նպատակով։

Նա պարզաբանել է, որ պաշտոնից կհեռանա Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո՝ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին։

Վուչիչը նշել է, որ մամուլի ասուլիս է հրավիրել պետական ​​աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելու համար և դա նախընտրական քարոզարշավի մաս չի կազմում։ «Այստեղ խոստումներ չկան, սա այն է, ինչ տեղի է ունենալու վաղը։ Ես դրա մասին ավելի վաղ էլ եմ ասել»,- հավելել է նա։ Վուչիչը խոստացել է դեկտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու պետական ​​աշխատավարձերը, ինչպես նաև միանվագ վճարումներ կատարել կենսաթոշակառուներին և բոլոր չափահաս քաղաքացիներին։

Սերբիայի նախագահը նաև հայտնել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությանը տեղեկացրել է մամուլի ասուլիս անցկացնելու մտադրության մասին՝ նշելով, որ պարտավոր է նախապես հայտարարել իր բոլոր գործողությունների մասին՝ համաձայն, իր բնորոշմամբ, «հիմար օրենքների»։ «Ես նույնիսկ ստիպված էի զեկուցել ռազմական զորավարժության մասին, որը ծրագրել էինք 6-7 ամիս առաջ»,- հավելել է նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը կողմ էր արտահայտվել, որ կուսակցության հաղթանակի դեպքում Վուչիչը դառնա կառավարության ղեկավարի թեկնածու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում