ԷԷմմա Վարդանյան

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում  քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։

Հանդիպման ընթացքում Հնչակյան կուսակցության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և ծրագրերը։ 

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև բազմոլորտ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության հարցեր։ 

Անդրադարձել է կատարվել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում