ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, փոխգործակցության զարգացումը Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, թուրքական կողմից՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի հարցերով գլխավոր վարչության պետ Մեհմեթ Սամսարը: Կողմերն անթույլատրելի են որակել այնպիսի արտաքին նախաձեռնությունները, որոնք նոր բաժանարար գծեր կստեղծեն Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ շահագրգռված են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքը շարունակելու հարցում՝ համարելով այն կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ։

Գալուզինը թուրք գործընկերներին ներկայացրել է ռուսական կողմի մոտեցումներն Ուկրաինայի հետ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ՝ դրա հիմնական պատճառների վերացման միջոցով:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում