ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր

Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր

Ուկրաինական անօդաչու սարքերը առաջին անգամ հարձակվել են Յամալո-Նենեցական Ինքնավար Մարզի վրա, հայտարարել է նահանգապետ Դմիտրի Արտյուխովը։ Նովի Ուրենգոյում անօդաչու սարքերի բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան։

Ուրալի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Յամալում գտնվող վառելիքաէներգետիկ օբյեկտի վրա։ Նովի Ուրենգոյը, ի դեպ, գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 2800 կիլոմետր հեռու։

Ուկրաինայի զինված ուժերն ամենահեռահար հարվածն են հասցրել Ռուսաստանին։ Ուկրաինական անօդաչուներն առաջին անգամ հասել են տարածաշրջանին, որին բաժին է ընկնում ռուսական գազի արդյունահանման 80 տոկոսը, նշում են ԶԼՄ-ները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում