ԱԱսպրամ Սարատիկյան

Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն

Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից շահագործվում է։

 
Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։ Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շարունակական ծրագրի հերթական փուլն է։

 

2023 թվականից մինչ օրս ամբողջությամբ փոխարինվել են 4 կայարանների շարժասանդուղքները, իսկ «Գարեգին Նժդեհ» կայարանի աշխատանքների ավարտից հետո ամբողջությամբ արդիականացված կայարանների թիվը կհասնի 5-ի։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում