ԴԴիանա Գասպարյան

Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան

Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան

Այցելեցի ալյումինե դռների և պատուհանների արտադրության ոլորտում գործող PROFAL ընկերության ապակու մշակման նորաստեղծ գործարան: Ծանոթացա գործարանի տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և ընկերության արտահանման ռազմավարական ծրագրերին։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

 

Գործարանի ընդհանուր մակերեսը 120 հազար քմ է, որից 17 հազար քմ-ն հատկացված է ապակու արտադրությանն ու պահեստային հատվածին։ Առաջիկա 2 տարիներին արտադրական տարածքների մակերեսը նախատեսվում է հասցնել 40 հազար քմ-ի։
 
PROFAL-ի իրականացրած ներդրումների ընդհանուր ծավալն այս պահին գերազանցում է 20 մլն ԱՄՆ դոլարը։ Ներդրումներն ուղղվել են գործարանի շինարարությանը և ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը։
 
Ընկերությունն օգտվել է նաև պետական աջակցության գործիքակազմից։ Ծրագրի շրջանակում կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որոնց արդյունքում պետության կողմից իրականացվել է 227 մլն 296 հազար դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում։
 
Նոր գործարանի շահագործմամբ նախատեսվում է ապակու մշակման արտադրողականությունն ավելացնել շուրջ 5 անգամ՝ ամսական հասցնելով ավելի քան 40 հազար քմ-ի։ Արտադրանքն իրացվում է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլն։

PROFAL-ը հայկական շուկայում գործում է շուրջ 25 տարի։ Ընկերությունն իրականացրել է ավելի քան 30 հազար նախագիծ Հայաստանում և արտերկրում, համագործակցել ավելի քան 10 հազար տեղական և միջազգային գործընկերների հետ և այսօր ունի 500-ից ավելի աշխատակից։

 

Ապակու մշակման նոր գործարանը համապատասխանում է եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին և համալրված է ժամանակակից արտադրական սարքավորումներով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում