ԼԼուսինե Մուրադյան

ՌԴ-ի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Փաշինյան

ՌԴ-ի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Փաշինյան

Ռուսաստանի հետ մենք քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետև մեծ փորձ ունեն այս հարցում: Ուրախ կլինենք, որ այս հարցում նրանք մեզ աջակցեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենակ «Աջափնյակի» մասին չէ [խոսքը], «Աջափնյակը» Երևանի Մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության, և մի կայարանով չէ [կառուցումը]: Այդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտենք, հետո կլինի երկրորդը, երրորդը:

Այս պահին տեսադաշտում 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը «Աջափնյակ»-ով, Ակադեմիական քաղաքով գնա, կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորւթյուն ունենանք»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում