ԼԼուսինե Մուրադյան

Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան

Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան

Այսօր ես հանդիպում կունենամ ՌԴ հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը:

Այդ մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում