Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում

ԷԷմմա Վարդանյան

Բիշքեքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի 17 պետության ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ առաջնորդներ, հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Մասնակիցների թվում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը։ Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային օրակարգը, կազմակերպության հետագա զարգացումը, նաև գործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, թվային, բնապահպանական և հումանիտար ոլորտներում։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կընդունվի կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ։ Կազմակերպության անդամ պետությունների խորհրդի նիստը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Օրվա միջազգային զարգացումները ներկայացնում է Դիանա Գասպարյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում