COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ

Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ

Ամբողջությամբ կիսում եմ ՀՀ վարչապետի տեսակետն առ այն, որ դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով: Այդ մասին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Կարևոր է դիվանագիտական առաքելության աշխատանքը չափել նաև գործնական արդյունքով, տնտեսական կապերի խորացմամբ, հայաստանյան գործարարների համար միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ապահովմամբ:

Կարծում եմ՝ պետք է հստակ խնդիր դրվի՝ խթանելու երկկողմ առևտրաշրջանառությունը, առավել ևս ներկայացնելու Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այս կոնտեքստում կառաջարկեի առավել ակտիվ օգտագործել գործարար համաժողովների՝ B2B և կլոր սեղանների ձևաչափերը՝ ներառելով այն յուրաքանչյուր բարձրաստիճան այցի ծրագրում:

Հայտնի է, որ բիզնեսն ինքնուրույն է հարթում իր ճանապարհը, բայց պետությունն անելիք չունի այս հարցում, սակայն կարծում եմ, որ համապատասխան ձևաչափի յուրօրինակ հարթակի տրամադրումը՝ երկրների ղեկավարության մասնակցությունը կամ ներկայությունն այդ միջոցառումներին հավելյալ երաշխիք կդառնա փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործում»,- ասաց նա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում