Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԿԿարմեն Ղուկասյան

Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ

Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ

Մեր հիմնական նպատակը և ուղերձը հետևյալն է, որ մենք ի վերջո արձանագրենք մեր քաղաքական և հանրային տեսլականը բարեկեցության հասնելու մեթոդի մասին, որ աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի հարցին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Բաղդասարյանը խնդրեց վարչապետին, որ նա՝ որպես կառավարության ղեկավար, քաղաքացիներին բացատրի՝ ինչն է դրված նախարարության և հանձնաժողովների անվանումների փոփոխության հիմքում, և ինչ հանձնառություններ ունեն իրենք՝ որպես իշխող ուժ:

Վարչապետի խոսքով՝ մեր իրականության մեջ աշխատանքը միշտ ասոցացվել է չարչարանքի հետ, որ աշխատանքի արդյունքում դու պետք է ունենաս սոցիալական ապահովության կարիք: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ինչ-որ առումով խորհրդային մտածողություն է, քանի որ աշխատանքն ու սոցիալական ապահովությունը շատ իրար հետ կապված չէին՝ դրանք զուգահեռ պրոցեսներ էին:

«Մենք ուզում ենք փոխել այս տրամաբանությունը, բայց, իհարկե, մենք հասկանում ենք մտահոգությունները, և Կառավարության մեջ էլ այդ մտահոգությունը կար, որ չլինի թե տպավորություն ստեղծվի, թե Կառավարությունը և պետությունը իր սոցիալական պարտավորություններից ցանկանում է խուսափել: Ո՛չ, ընդհակառակը: Մենք Կառավարության ամենամեծ սոցիալական պարտավորությունը համարում ենք էն, ինչը արտահայտել ենք «Մարդը պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն» կարգախոսի կամ ձևակերպման մեջ: Մենք մտածում ենք, որ ուժեղ մարդը կրթված մարդն է, էն մարդը, որը իր կրթությամբ կարող է անել աշխատանք, որը կարող է ապահովել իր բարեկեցությունը, բայց մենք հասկանում ենք, որ որոշակի սոցիալական շերտեր կան, ում պետությունը բոլոր դեպքերում պետք է սոցիալական ծառայություն մատուցի:

Մեր տեսլականն այն է, որ աշխատունակ մարդկանց առավելագույն տոկոսն իր աշխատանքով կարողանա վաստակել: Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը»,- ասաց վարչապետը՝ կարևորելով աշխատանքի շուկայում մարդկանց մրցունակության բարձրացումը: 

Նրա խոսքով՝ իհարկե կան սոցիալական շերտեր, որոնց պետք է մշտապես աջակցել, օրինակ՝ կենսաթոշակառուները:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում