Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼուսինե Մուրադյան

Բովանդակություն չկա, ֆեյք ակցիա է ծայրից ծայր. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրների մասին

Բովանդակություն չկա, ֆեյք ակցիա է ծայրից ծայր. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրների մասին

Քիչ առաջ բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվեցին Գարեգին Բ-ի հետ կապված, ընդ որում՝ ծանրակշիռ մեղադրանքներ՝ զավակ ունենալու, նույն ինքը՝ կուսակրոնության ուխը խախտելու, այլ երկրի գործակալ լինելու հետ կապված, բիզնես գործունեությամբ զբաղվելու, ոչ մի մեղադրանքից հետո ակցիան տեղի չունեցավ, բայց հենց անուն-ազգանունը տալիս ես, խառնվում են իրար: Այդ մասին իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ Գարեգին Բ-ին ավազանի անունով ներկայացնելիս իրականացվող ակցիային:

«Իմ գնահատականը հետևյալն է. երբ ընդդիմադիրները խոսում են, որ ձայնագրությունները կեղծ են ու ֆեյք (խոսքն ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումներին է վերաբերում-խմբ.), ես ուզում եմ ասել, որ այս ամբողջ ակցիան կեղծ է և ֆեյք, որովհետև երբ բովանդակությանը որևէ արձագանք չկա, և անուն-ազգանունից հետևում է ռեակցիա, նշանակում է՝ բովանդակություն չկա, սա ֆեյք ակցիա է ծայրից ծայր, որովհետև երբ այս քննարկումների բովանդակության մեջ ես մտնում, իրենք այլ բան, քան սեղաններին թմբկահարելը, չեն կարողանում»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չանելու թեմային, Էդուարդ Աղաջանյանը հիշեցրեց, որ գործող Սահմանադրության մեջ գրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:

«Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, և սրանից հետո տեղի են ունեցել համապետական ընտրություններ, և ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Հարգե՛ք և հաշվի՛ նստեք ՀՀ ժողովրդի  ընտրության հետ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում