Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում. Թրամփ

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, և ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ չի վստահում Թեհրանին բանակցություններում, քանի որ, նրա խոսքով, Թեհրանը բազմիցս ստել է Վաշինգտոնին։

Հորմուզի նեղուցին է անդրադարձել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, շեշտել՝ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել պատերազմը և Իրանի ծովային շրջափակումը, չի ապասառեցրել իրանական ակտիվները և չի համաձայնել հրադադարի ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում։ Նշվում է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել այս պայմանները:

Մինչ այդ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավերից մեկին. այն նավարկել է Պանամայի դրոշի ներքո:

Միջազգային զարգացումները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում