ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք

Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լայպցիգի «Հալլե» օդանավակայանում ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է կասկածելի առարկա։ DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռենտգենյան հետազոտությունը պարզել է, որ դա պայթուցիկ նյութով և դետոնատորով զինված անօդաչու թռչող սարք է։ Այն վնասազերծվել է հեռակառավարվող ռոբոտի միջոցով։

Լայպցիգի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը, մի քանի ինքնաթիռ ուղղորդվել է ուրիշ օդանավակայաններ։ Հետաքննություն է սկսվել դիվերսիայի կասկածանքով: Հետախուզվում է անօդաչու թռչող սարքի օպերատորը։

Նույն գիշերը, նույն Լայպցիգ/Հալլե օդանավակայանում, DHL բեռնատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց բախվել է անհայտ առարկայի։ Հանովերի այլընտրանքային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո քննիչները ինքնաթիռի քթի հատվածում հայտնաբերել են աննշան վնասվածքներ։ Ոստիկանությունը դեպքը որակել է որպես պետական ​​անվտանգության դեմ հնարավոր հանցագործություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում