ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանցիների հավատարմությունը ԻՊ-ին

Ադրբեջանցիների հավատարմությունը ԻՊ-ին

Երեկ երեկոյան համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում ադրբեջանցիներն իրենց հավատարմությունն են հայտնում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլխին: Սա ադրբեջանցի ջիհադականների կողմից «Իսլամական Պետության» քարոզչության արդեն երկրորդ դեպքն է: Առաջին անգամ նրանք հայտնվել էին այս տարվա հուլիսին: Սիրիայում և Իրաքում իսլամիստների շարքում մարտնչած ադրբեջանցիներն իրենց համերկրացիներին կոչ են անում պատերազմել մուսուլմանների թշնամիների դեմ: Նախկինում Ադրբեջանից նման տեսաուղերձներ չեն հրապարակվել:  

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Մադաթ Գուլիևը հայտնել էր, որ Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների շարքում կռվում է մոտ 900 ադրբեջանցի: Ստացված տեղեկությունների հավաստմամբ՝ «Իսլամական Պետության» շարքերում ադրբեջանցի ահաբեկիչների ընտանիքներն ավելի շատ են եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում