Օգոստոս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԴԴավիթ Մուրադյան

Ռուբէն Ռուբինեանը ընտրուեցաւ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

Գերիներու և պահուող անձերու վերադարձի հարցը ամէն օրուան աշխատանքի մաս մըն է. Ռուբինեան:

Իրանի հետ նոր բանակցութիւններ պիտի սկսին. Թրամփ:

Հորմուզի նեղուցով քարիւղի առաքումները ամբողջովին չեն դադրած՝ չնայած Իրանի և Ամերիկայի միջև համաձայնագիրի բացակայութեան. CNN։

Իրանը այս պահուն Օմանի հետ կը քննարկէ Հորմուզի նեղուցով ժամանակաւոր անվտանգ անցում մը ստեղծելու հարցը. Պաղայի:

Իսրայէլի նոր յարձակումէն Կազայի հատուածին առնուազն 19 զոհ կայ:

Պելկորոտի ջրամբարը վնասուած է ուքրանական օդային հարուածներէն յետոյ:

Յունաստանի մէջ հրշէջ ուղղաթիռներ իրարու զարնուած են. 2 զոհ կայ։

Աթէնքէն հիւսիս-արևմուտք բռնկած հրդեհը աւելի քան 100 տուն ոչնչացուցած է։

Մարոքէն Սէուտա անցնելու ատեն զոհուածներուն թիւը 70-ը անցաւ։

Հնդկաստանի մէջ ջրհեղեղի զոհերուն թիւը 90-ի կը մօտենայ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում