ԱԺ նախագահը կընտրվի փակ-գաղտնի քվեարկությամբ. միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԿԿարմեն Ղուկասյան

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը պաշտոնապես բացել է նորընտիր խորհրդարանի տարիքով ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովը, այնուհետև հնչել է ՀՀ օրհներգը, ելույթով հանդես է եկել Հանրապետության նախագահը, որից հետո երդվել են պատգամավորները:

Ընդդիմադիր պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չեն կանգնել, սակայն ստորագրել են իրենց բաժանված երդման տեքստը:

Օրակարգի հարցերով ստեղծվել է հաշվիչ հանձնախումբ, քննարկվել ԱԺ նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրել:

Ռուբինյանն իր ելույթում ուղիղ պատասխաններ է տվել ընդդիմադիրների տողատակերով հարցերին: Հարցին՝ լինելո՞ւ է վենդետա, թե՞ ոչ, պատասխանել է՝ ես հայտարարել եմ և հիմա էլ հայտարարում եմ, որ վենդետա լինելու է իրավական իմաստով, քաղաքական իմաստով նույնպես վենդետա լինելու է:

Ինչ վերաբերում է տարածքներ զիջելու հարցին, թեկնածուն պատասխանել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է:

«Կառավարող ուժը ստացել է վստահության մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը և այն հաջողությամբ հասցնելու է ավարտին»,- ընդգծել է Ռուբեն Ռուբինյանը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բուռն է անցել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, նաև միմյանց կոչ են արել լինել զուսպ և բարեկիրթ:

Պատգամավորների ելույթներն այսօր չեն ավարտվել, նիստը կշարունակվի վաղը:

Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում