Սեուտայից Մարոկկո է վերադարձել մոտ 70000 ներգաղթյալ

ԴԴավիթ Մուրադյան

Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 000 ապօրինի ներգաղթյալ։ Միգրանտների զանգվածային վերադարձը սկսվել է Իսպանիայի և Մարոկկոյի միջև պարզեցված հայրենադարձության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև հենց Սեուտայում ստեղծված հումանիտար իրավիճակի ֆոնին։ 85 000 բնակիչ ունեցող քաղաքում չկան բավարար թվով խանութներ, առևտրի կենտրոններ և հանրային սննդի օբյեկտներ, որտեղ միգրանտները կարող էին բավարարել իրենց ամենատարրական կարիքները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ են ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտա անկլավ։ Մահացել է առնվազն 57 մարդ։ Իտալիան, միգրանտների հոսքի աճի ֆոնին, Եվրահանձնաժողովին ծանուցել է Իսպանիայի հետ ժամանակավոր սահմանային վերահսկողությունը վերականգնելու մասին։ Նշվում է, որ վերահսկողությունը կվերաբերի Իտալիա ծովային և օդային ճանապարհով ժամանողներին։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում