ԼԼիլիթ Ասատրյան

Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում քննարկել է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր

Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում քննարկել է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 30-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։ Այցի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

 

 

Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանը և իրավախախտումների կանխարգելմանն առնչվող հարցերին։
 
 

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ լինել ծառայակիցների համար և դրսևորել բարձր պատասխանատվություն առաջադրված խնդիրների կատարման, զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։

 

Հանդիպումից հետո ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ճաշել է զինծառայողների հետ։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում