ՄՄարի Կոստանյան

Ուկրաինան Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու հինգ սցենար է մշակել

Ուկրաինան Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու հինգ սցենար է մշակել

Ուկրաինան պատրաստել է Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու հինգ սցենար: Ուկրաինական կողմը հայտնել է, որ կա հինգ տարբերակ, որոնց միջոցով պետք է իրականացվի տարածքների վերաինտեգրումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Կարող եմ ասել, որ բոլոր հինգ սցենարները պետք է բխեն մեր երկրի շահերից, հետևաբար վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթելու ենք: Մենք անպայման կվերադարձնենք Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների սահմանները, անպայման կվերադարձնենք մեր Ղրիմը»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ պաշտոնական Կիևը մտադիր է Ռուսաստանից ֆինանսական փոխհատուցում պահանջել Դոնբասի զավթման դիմաց:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում