Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը: Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում: Այս մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա այցին ընդառաջ: Գերատեսչությունը հավելել է՝ Բաքուն կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են բարեկամության և բարիդրացիության ավանդույթների ոգով: Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է նաև, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը զգալի ներուժ ունի: Այդ մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների լուծմանը տարածաշրջանի երկրների և հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը Բայրամովի այցը դիտարկում է ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակման և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում